Friday, February 24, 2012

ԱԷՄԳ-Իրան բանակցությունները մտնում են փակուղի

«Լրագիր» 23-2-2012- Ատոմային էներգիայի միջազգային գործակալութան պատվիրակությունը, որը վերջերս է վերադարձել Իրանից, հետագա բանակցություններ չի ծրագրում անցկացնել Իրանի ղեկավարության հետ: Այդ մասին հայտարարել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը: Ասոշիեյթիդ Պրեսը տեղեկացնում է, որ, իր հերթին, ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն եւ Թեհրանը շարունակելու են համագործակցությունը: Հայտարարությունը հնչել է Իրանից ԱԷՄԳ պատվիրակության վերադարձից հետո: Պատվիրակությանն Իրանում թույլ չէին տվել մտնել Փարչինի ռազմաբազա, որը ենթադրությունների համաձայն, կարող է միջուկային զենքի ստեղծման վայր լինել: Իրանական իշխանությունների արգելքը առաջ է բերել պատվիրակության ներկայացուցիչներ դժգոհությունը:

No comments: