Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ժամանել է Ադրբեջան: Այդ այցը կայանում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի համապատասխան հրավերի հիման վրա:
Շահինն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի և արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները:
Հիշեցնենք, որ Շահինն Ադրբեջան է ժամանել Վրաստանից, ուր կողմերը կնքել են իրավապահ մարմինների ոլորտում համագործակցության հուշագիր:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment