Wednesday, February 15, 2012

Դինքի ընտանիքը հայց է ներկայացրել մի շարք թուրք պաշտոնյաների դեմ

News.am. 15-2-2012- Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին սպանված հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմագիր Հրանտ Դինքի ընտանիք փաստաբանները դատական հայց են ներկայացրել այն պաշտոնյաների, զինվորականների եւ ոստիկանների դեմ, որոնց աշխատանքի անփութության պատճառով տեղի է ունեցել Դինքի սպանությունը։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դինքի փաստաբանների ներկայացված հայցում մեղադրանք է ներկայացվում Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի նախկին հրամանատարի, Տրապիզոնի նահանգային ոստիկանության, Ստամբուլի նահանգային ոստիկանության եւ Թուրքիայի ոստիկանության վարչության հետախուզության վարչության պետերի եւ մի շարք պետական ծառայողների դեմ։ Ներկայացված հայցում հիշատակվել է, որ վերոնշյալ կառույցները տեղյակ են եղել, որ ցանկանում են Դինքի սպանել, սակայն ոչինչ չեն ձեռնարկել սպանությունը կանխելու համար։ Հայցում նշվել է նաեւ, որ ՄԻԵԴ-ի կողմից Դինքի գործով Թուրքիայի դեմ կայացված վճռում եւս պետական մի շարք ծառայողներ մեղադրվել են Դինքի սպանության չկանխելու համար ցուցաբերած անփության մեջ։ Նշենք, որ օրեր առաջ հրապարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։ «Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։ Իսկ Թուրքիայի պետական վերահսկողության վարչությունը Դինքի սպանության գործի քննության մեջ կարեւոր խախտումներ եւ բացթողումներ է հայտնաբերել։ Նշվում է, որ սպանության գործով մի շարք փաստաթղթերում կեղծիքներ են արվել, մի շարք փաստաթղթեր ուղղակի անհետացել են։ Զեկույցում պահանջվելու հետաքննություն սկսել մի շարք պաշտոնյաների դեմ։

No comments: