Wednesday, February 15, 2012

Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում. գիտնականներ

1in.am. 15-2-2012- Այն տղամարդիկ, ովքեր ամեն օր սափրվում են, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, հետևաբար՝ ավելի երկար են ապրում,- գրում է Укринформը: Այսպիսի բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները,- հաղորդում է webmd.com-ը: Հետազոտությանը մասնակցել է Ուելսում բնակվող 45-59 տարեկան շուրջ 2.5 հազար տղամարդ։ Նրանք փորձագետներին են ներկայացրել իրենց կենսակեպի մասին տեղեկություններ: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ոջքեր ամեն օր են սափրվում, ավելի հաճախ են զբաղվում սեքսով, քիչ են ծխում ու ավելի քիչ են տառապում սրտի հետ կապված խնդիրներից: Գիտնականները բացատրել են, որ մազերի աճի արագությունը ազդում է տեստոստերոնի և էստրոգենի վրա: Այս հորմոնները նույպես կապ ունեն սրտանոթային հիվանդությունների հետ:

No comments: