Tert.am. 14-2-2012- Եվրոպան գազատարի կարիք ունի, որով ադրբեջանական գազը կհասցվեր Եվրոպա: Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` այդ գազատարն անպայմանորեն պետք է անցնի Թուրքիայի տարածքով:
«Այդ դեպքում Եվրոպային ավելի շատ հնարավորություն կընձեռվի գազ ստանալ հենց կասպիական հանքերից»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ Եվրամիությունը կուսումնասիրի նոր` Տրանսանատոլիական գազատարի հնարավորությունները, որը նախատեսում են կառուցել Թուրքիան ու Ադրբեջանը, և «հնարավոր է` հետագայում առաջարկվի այն միավորել Nabucco-ի հետ»:
Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը Բուլղարիայի փոխնախագահ Սիմեոն Դյանկովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ սկսվել են Nabucco նախագծի վառելիքաէներգետիկ օբյեկտի մշակման աշխատանքները: Նրա խոսքով` նման նախագծերը ժամանակ առ ժամանակ բախվում են խոչընդոտների, սակայն կարևորը, որ դրանք չխոչընդոտեն նախագծերի իրականացմանը:
Հիշեցնենք, որ Nabucco Pipeline International GmbHР գործադիր տնօրեն Ռայնհարդ Նիտչը հայտարարել էր, որ խողովակաշարի շինարարությունը կմեկնարկի 2013 թվականին և շահագործման կհանձնվի 2017 թ.-ին:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment