Friday, February 17, 2012

Հոլիվուդյան բոլշևիկը. Բրիտանիայի հատուկ ծառայություններ դոսիեն Չարլզ Չապլինի մասին

Tert.am. 17-2-2012- Բրիտանիայի MI-5 հետախուզական ծառայությունը գաղտնազերծել է Չարլզ Չապլինի դոսիեն: Ինչպես գրում է The Guardian թերթը, դոսիեում ներկայացված է այն ժամանակահատվածը, երբ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները հետապնդել են դերասանին կոմունիստների հանդեպ համակրանքի համար: ՀԴԲ-ն խնդրել է MI-5-ին դերասանի մասին տեղեկություններ հավաքել` նրան անվանելով «հոլիվուդյան բոլշևիկներից» մեկը: «Չապլինը գումարներ է փոխանցել կոմունիստական կազմակերպություններին», - ասված է MI-5-ի աշխատակիցների հաշվետվության մեջ, որը Վաշինգտոն է ուղարկվել 1952 թվականի հոկտեմբերին: MI-5-ը հայտնել է նաև, որ 1942 թվականին, Լոս Անջելեսում ԱՄՆ-Խորհրդային միություն բարեկամության խորհրդի մասնաճյուղում Չապլինն ասել է, որ «կոմունիզմը շատ դրական կողմեր ունի»: Դոսիեն պարունակում է նաև թերթերից ու ամսագրերից հատվածներ, որտեղ նշվում է, որ Չապլինը չի ընդունել ԱՄՆ քաղաքացիություն, չնայած բնակվել է երկրում 30 տարի: Դոսիեն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Հնարավոր է` Չապլինը ցավակցում է կոմունիստներին, սակայն, համաձայն մեր տեղեկությունների, նա կարող է համարվել ոչ ավելին, քան «առաջադիմական» կամ արմատական»: 1953 թվականին ԱՄՆ իշխանություններն արգելել են Չապլինին վերադառնալ Ամերիկա: Նա հերքել է տեղեկությունները, թե երբևիցե եղել է կոմունիստ, սակայն որոշել է չբողոքարկել արգելքը և մնացել է Շվեյցարիայում, որտեղ էլ մահացել է 1977 թվականին:

No comments: