Monday, February 13, 2012

Այս ամսվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան

Panorama.am. 13-2-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան: Այս մասին տեղեկացանում է «Aze.az» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), փետրվարի վերջին, ամենայն հավանականությամբ, կժամանեն տարածաշրջան: Համանախագահները կունենան մի շարք հանդիպումներ, որտեղ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում, ՌԴ նախագաի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հունվարի 23-ին հանդիպել են Սոչիում, ինչի արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել:

No comments: