Tert.am. 28-2-2012- Իրանը նպատակ ունի հասնել նրան, որ միջուկային զենքը աշխարհում ոչնչացվի, «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին:
«Անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել միջուկային զենքի` որոշակի փուլում լիակատար ոչնչացման ուղղությամբ», - նշել է Սալեհին` ելույթ ունենալով Ժնևում տեղի ունեցող զինաթափման համաժողովին ընթացքում:
Նա քննադատել է «երկակի ստանդարտների քաղաքականությունը», որը վնասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրին, ակնարկելով, որ Իսրալելին չի արգելվում նման զենք ունենալ:
Նախարարը նաև տարածաշրջանում վարվող որոշ համաշխարհային առաջատար երկրների վարած քաղաքականությունը երեսպաշտական և խտրական է անվանել:
Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը նաև վստահեցրել է, որ իր երկիրը միջուկային ծրագրի խնդրի շուրջ պատրաստ է համագործակցության, իսկ զինաթափման համաժողովի շրջանակներում նախարարն անձամբ պատրաստ է հանդիպել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment