Wednesday, February 29, 2012

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շահավետ է Հայաստանի համար. ՊՆ

News.am. 29-2-2012- Համագործակցությունը Հյուսիսատլանտյան կազմակերպության դաշինքի (ՆԱՏՕ) հետ շահավետ է Հայաստանի թե’ արտաքին, թե’ ներքին քաղաքականության շահերի տեսանկյունից: Այդ մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառավարության մարտի 1-ի նիստի քննարկմանը ներկայացված տեղեկանքում: Պաշտպանության նախարարությունն առաջարկում է կառավարությանն` անվանափոխել ՆԱՏՕ-ում ստեղծված Հայաստանի ներկայացուցիչների հաստիքները, կապված այդ կազմակերպությունում իրականացվող փոփոխությունների հետ: Ինչպես եւ նախկինում` Հայաստանը ՆԱՏՕ-ում կունենա 3 հաստիք: Ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկանքի` Հայաստանի Հանրապետությունն այսօր լայնածավալ համագործակցություն է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ: Համագործակցության հիմքը հանդիսանում է 1994թ. ստորագրված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի կարգավիճակ:

No comments: