1in.am. 17-2-2012- Եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ֆրանսահայ համայնքի որոշ ներկայացուցիչներ, անշուշտ, կհրաժարվեն նախագահական ընտրությունների ժամանակ իրենց քվեն տալ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:
«Միաժամանակ, այս առումով միանշանակ պնդումներ չի կարելի անել: Ինչպես ֆրանսիական հասարակության, այնպես էլ հայ համայնքի ներսում կանխակալ քաղաքական կեցվածքներ գոյություն ունեն: Եթե Նիկոլա Սարկոզին հաջողի Սահմանադրական խորհրդին ընդունել տալ հայկական օրինագիծը, հավանաբար հայ համայնքի մի մասն ի նպաստ նրան կկատարի իր ընտրությունը: Բայց եթե անգամ դա նրան չհաջողվի, հայ համայնքում քիչ չեն մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից՝ պատրաստ են իրենց ձայնը Սարկոզիին տալ: Այնպես որ, Ֆրանսիայի գործող նախագահի՝ հայկական օրինագիծն անցկացնել-չանցկացնելու հետ կապված հաջողությունը կամ անհաջողությունը հայ համայնքի համար շատ մեծ նշանակություն պետք է որ չունենա»,- ասաց Չոբոյանը;
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն ընդունել էր ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ: Սակայն հունվարի 31-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի 76 սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով սահմանափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment