Tert.am. 17-2-2012- Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ցեղասպանությունների մասին օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Բաքուն կհայտնի իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22-ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում:
Oրինագծի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականներ Սահմանադրական խորհուրդ են դիմել. խորհուրդը որոշում պետք է կայացնի փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին:
«Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ջանքերը 20 տարիների ընթացքում արդյունք չեն տվել: Ադրբեջանն արդարացի կերպով իր մտահոգությունն է հայտնում այդ առնչութամբ: Վերջին իրադարձությունները լցրեցին համբերության բաժակը»,-ասել է նա:
Մուրադովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ( խոսքը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին է, որը տեղի ունեցավ հունվարին) ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը: «Մենք կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը: Ադրբեջանի և նրա ժողովրդի համբերությունը, իհարկե, անսահման չէ, և երբ ժամանակը գա, մենք մեր խոսքը կասենք,-ասել է նա և հավելել,- Միջազգային առաքելության ձևաչափի փոփոխութան հարցն իրական է, սակայն անհնար է միանշանակ կերպով ասել, թե ինչպես է հնարավոր փոխել համանախագահության ինստիտուտը: ԵԱՀԿ անդամ երկրները կորոշեն այն երկրների փոփոխության ընթացակարգը, որոնց քաղաքականությունը մեզ չի գոհացնում: Երբ հարցն իրական դառնա, մենք մեր խոսքը կասենք»:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment