Saturday, February 11, 2012

Արտագաղթը միակ ոլորտն է, որտեղ տարին սկսում ենք առաջընթացով. մամուլ

1in.am. 11-2-2012- «ՀԺ»-ն գրում է, որ ըստ ՀՀ քաղավիացիայի վարչության հրապարակած տեղեկությունների` այս տարվա հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել 61 հազ. 70, ժամանել` 54 հազար 226 մարդ: «Այսինքն` բացասական սալդոն կազմել է 6 հազ. 844 մարդ: Անցած տարվա հունվարին բացասական սալդոն եղել է 5 հազար 840 մարդ: Այլ կերպ ասած` անցած տարվա հունվարի համեմատ` բացասական սալդոն աճել է մոտ 25 տոկոսով: Արտագաղթը, թերևս, միակ ոլորտն է, որտեղ տարին սկսում ենք ակնհայտ և անառարկելի առաջընթացով»,- հավելում է «ՀԺ»-ն:

No comments: