«Լրագիր» 21-2-2012- Սա այնքան ամոթալի պատմություն է, որ առաջին որոշումն էր՝ չարձագանքել. չէ որ չի կարելի արձագանքել ի սկզբանե «լեգիտիմ» հիմարությանը: Սակայն ինքը՝ «պաշտոնական» Ստեփանակերտն արդեն արել է իր դիտողություններն ու ռեպլիկները:
Անկախության 20 տարիներից հետո պարզվում է, որ ԼՂՀ նախագահը դեռեւս վերջնականապես չի արտահայտվել անկախության, մեր հայրենիքի տարածքների, եւ ընդհանրապես փոխզիջումների վերաբերյալ: Պարզվել է նաեւ, որ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ավելի լավ է տիրապետում ղարաբաղյան քաղաքականության խնդիրներին եւ ավելի լավ կարող է ոչ միայն ներկայացնել, այլեւ իրականացնել հայկական երկրորդ պետության քաղաքականությունը:
Կան բաներ, որոնք, չնայած շատ հաճույքներին, որոնք տալիս է իշխանությունը, պետք է ասել հստակ եւ ճշգրիտ, տեղիք չտալով որեւէ կասկածի: Այլապես, բազմահազար մարդկանց ջանքերն ու հերոսությունը նետվում են աղբանոց, որին վերածվում է ստեփանակերտյան «քաղաքականության» «տիկնիկային թատրոնը»:
Երեւում է, Դավիթ Բաբայանի գործառույթները էականորեն լայնացել են, եւ ղարաբաղյան ներկայիս նախագահն ի վիճակի չէ անգամ ելույթ ունենալ առանց սուֆլյորի: Արժե կադրային զտման հայաստանյան փորձը տարածել Ստեփանակերտի վրա եւ քննարկել այն մարդու ձեռնհասությունը, որը կատարում է ԼՂՀ նախագահի դերը, եւ ընտրել կամ նշանակել նոր նախագահ, թեկուզ եւ նույն Դավիթ Բաբայանին: Դա կլիներ ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված շատ կետերի պարզաբանման ձգձգվող ժամանակաշրջանի տրամաբանական ավարտը:
Իգոր Մուրադյան
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment