Wednesday, February 15, 2012

Իրանի դեմ պատերազմը կսկսվի ամռանը. Նիկոլայ Մակարով

1in.am. 15-2-2012- Ռուսաստանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրանի դեմ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով ռազմական հարձակումը կարող է սկսվել այս ամառ: Ինչպես հաղորդում է Press TV-ն, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովն ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է իրադրությանը և չի բացառում Իրանի դեմ կոորդինացված հարձակման հնարավորությունը: Russia Today-ը հաղորդել է, որ գեներալը լրագրողներին երեքշաբթի օրն ասել է, որ Իրանի դեմ հարձակում սկսելու վերաբերյալ որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի մինչև ամառ: Այս կանխատեսումներն արվում են այն ժամանակ, երբ Իսրայելի կողմից անընդհատ հնչում են հակաիրանական կոչեր, քանի որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չկարողացան պատժամիջոցներով դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը:

No comments: