Friday, February 17, 2012

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են ընդունել իրանական հետախուզության նկատմամբ

News.am. 17-2-2012- ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի հետախուզության եւ անվտանգության նախարարության նկատմամբ պատժամիջոցների ներմուծման մասին, որը ենթադրում է նախարարության ցանկացած գույքի բռնագրավում, որը կարող է գտնվել ԱՄՆ-ի կամ ամերիկյան քաղաքացիների իրավասության տակ: Ինչպես հաղորդում է vesti.ru-ն ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ այս կապակցությամբ նշվում է, որ «այդ առանցքային հետախուզական կազմակերպությունը աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, կենտրոնական դեր է կատարում մարդու իրավունքների ոտնահարման հարցում` իրանական ժողովրդի նկատմամբ: Բացի այդ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, ԱՄՆ-ն իրանական գերատեսչությանը մեղադրում է «Սիրիայի վարչակարգին աջակցելու եւ «Հեզբոլլահ»-ին ֆինանսական, տեխնոլոգիական եւ նյութական օգնություն տրամադրելու մեջ: Ի հավելումն բոլոր «մեղքերի»` Վաշինգթոնն իրանական գերատեսչությանը հանդիմանել է «Ալ Կաիդայի» գործունեությանը Իրանի տարածքում օժանդակելու եւ Իրաքի գրոհայիններին գումարային միջոցներ եւ զենք ուղարկելու մեջ:

No comments: