News.am. 9-2-2012- Թուրքիայի խորհրդարանում ներքին կանոնակարգի փոփոխությունների օրինագծի քննարկումների ժամանակ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորները փորձել են գրավել ամբիոնը, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել նրանց եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորների միջեւ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թոււրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորների բողոքի գործողություններին ի պատասխան, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը կոչ է արել դադարեցնել այն եւ շարունակել քննարկումները: Սակայն ընդդիմադիր պատգամավորներն իրենց գործողությունները շարունակել են` պահանջելով Ջեմիլ Չիչեքի հրաժարականը:
Այն պահին, երբ CHP-ի պատգամավորները գրավել են ամբիոնը, իշխող կուսակցության պատգամավորները նրանց հետ բանավեճի մեջ են մտել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այն տեւել է մոտ 15 րոպե:
Ընդդիմադիրները մոտ 4 ժամ գրաված են պահել ամբիոն` նշելով, որ իրենք ոչ թե գրավել են, այլ պաշտպանել են ամբիոնը, որ ուրիշները չգրավեն:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment