Tert.am. 3-2-2012- Ֆրանսիայի սենատորների խումբը, որոնք դիմել էին երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, փետրվարի 5-ին այցելելու է Ադրբեջան: Այցն Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի հրավերով է կատարվելու, հաղորդում է Trend գործակալությունը:
Պատվիրակության կազմում են`Նատալի Գուլեն, Սիլվի Գո-Շավենը, Ժան-Մարի Բոկելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեկսառը և Ջանի Լորժուն:
Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը արգելափակող պատգամավորների այցը Ադրբեջան կշարունակվի մինչև փետրվարի 10-ը:Saturday, February 4, 2012
Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանությունը մերժող պատգամավորներն Ադրբեջան կայցելեն
Tert.am. 3-2-2012- Ֆրանսիայի սենատորների խումբը, որոնք դիմել էին երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, փետրվարի 5-ին այցելելու է Ադրբեջան: Այցն Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի հրավերով է կատարվելու, հաղորդում է Trend գործակալությունը:
Պատվիրակության կազմում են`Նատալի Գուլեն, Սիլվի Գո-Շավենը, Ժան-Մարի Բոկելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեկսառը և Ջանի Լորժուն:
Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը արգելափակող պատգամավորների այցը Ադրբեջան կշարունակվի մինչև փետրվարի 10-ը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment