Wednesday, February 22, 2012

«Habertürk». Իսրայելում արգելվել է զենքի վաճառքը Թուրքիային

Panorama.am. 21-2-2012- Ինչպես հայտնում է թուրքական «Habertürk» պարբերականը, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը լուծարել է Իսրայելի ռազմաարդյունաբերական երկու ընկերություններում արտադրվող հետախուզական համակարգի վաճառքի արտոնագրերը Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Իսրայելական ընկերությունները` «İAİ»-ն և «Elbit»-ը, արտադրում էին տեսահսկման համակարգեր Թուրքիայի օդային ուժերի «F-4» ռազմական ինքնաթիռներում տեղադրելու համար, հաղորդում է «Vesti.az»-ը: 2008 թ.կնքված 165 մլն դոլար ընդհանուր արժողությամբ իսրայելաթուրքական գործարքի դիմաց գումարի մի մասն իսրայելական ընկերություններն ստացել են դեռևս 2009 թ.-ին: Ըստ հաղորդագրության` 2011թ.-ին իսրայելական կողմը պետք է Անկարային տրամադրեր այդ համակարգերը, սակայն հետագայում կողմերը նոր համաձայնության էին եկել` վերջնաժամկետ նշանակելով 2012թ-ի ապրիլը: Ինչպես հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, եթե արտոնագրերի լուծարումից հետո իսրայելական ընկերությունները մինչև ընթացիկ տարվա ապրիլ ամիսը չկարողանան համակարգերը հանձնել պատվիրատուին, Թուրքիան տուգանք կպահանջի պայմանավորված ժամկետը խախտելու և պարտականությունները չկատարելու համար, իսկ հետո կդիմի Միջազգային դատարան:

No comments: