1in.am. 25-2-2012- Washington Times-ի փոխանցմամբ՝ իրանական ռեժիմի դեմ սահմանված պատժամիջոցներից տուժում են շարքային իրանցիները:
Մասնավորապես, արևմտյան պատժամիջոցներն առաջին հերթին ազդել են սննդամթերքի ինքնարժեքի վրա: Գները մշտապես աճում են, ինչն էլ առաջացնում է դժվարություններ: Իրանական կառավարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում ինֆլյացիան կազմում է մոտ 20 տոկոս: Սակայն ինչպես վստահեցնում են իրանցիները, իրականում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է:
Իրանցիներից մեկը նշել է, որ արևմտյան պատժամիջոցներից տուժում է իրանական փոքր բիզնեսը, քանի որ մարդիկ քիչ գումար ունեն, որպեսզի կարողանան վճարել, իսկ ընկերություններն էլ ստիպված են կրճատել իրենց անձնակազմի թվաքանակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ իր սահմանած պատժամիջոցներն ուղղված են Իրանի կառավարության և ոչ թե այդ երկրի շարքային քաղաքացիների դեմ:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment