Saturday, March 10, 2012

«168 ժամ». Հայերը երբեք խուճապի մատնված չեն եղել Սիրիայում. Նորա Արիսյան

Թերթը զրուցել է Արաբ գրողների միության անդամ, Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից: - Իսկ այժմ ինչպիսի՞ն է հայերի կացությունն այնտեղ; Քանի որ հայերն ապրում են քաղաքներում եւ կենտրոնական հատվածներում, այսինքն` այսպես ասած` լավ թաղամասերում, նրանք հեռու են խլրտումներից, որոնք ավելի շատ ընդգծված են ծայրամասերում: Նշեմ, որ ստեղծված իրավիճակին ազդել է նաեւ հայերի տնտեսական պայմանների վրա: Ինչպես գիտեք, Սիրիան բավականաչափ տուժեց պատժամիջոցներից, հետեւաբար, գործազրկությունն ու գնաճն ազդեցին նաեւ սիրիահայ համայնքների զավակների վրա: - Նեկայում որքա՞ն է հայերի թիվը Սիրիայում, եւ մասնավորապես, ի՞նչ աշխարհագրական բաշխվածություն ունեն: Սիրիայում հայերի ընդհանուր թիվը 80 000 է, որից 50-60 հազարը բնակվում է Հալեպում, իսկ մնացածը` Լաթաքիայում, Քեսաբում եւ Քամըշլիում: Հիշեցնեմ, որ Հոմսի հայերի մի մասն արդեն տեղափոխվել է Հալեպ, մյուս մասը` Լիբանան` նայած աշխատանքի ասպարեզին: Խնդրում եմ, «տեղափոխել» բառը չչափազանցնել, քանի որ խոսքը միայն մի քանի ընտանիքների մասին է: Այսօր Սիրիայում կա աշխատանքի խնդիր: Հայերը երբեք խուճապի մատնված չեն եղել Սիրիայում: Կան հայեր, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ Հայաստան տեղափոխվելու շատ քիչ դեպքեր կան, քանի որ մեծ մասը, տարբեր հանգամանքներից ելնելով, չեն մտածում դրա մասին:

No comments: