Wednesday, March 14, 2012

«2015 թվականին Օբաման կարտաբերի «Ցեղասպանություն» եզրույթը». Թաներ Աքչամ

1in.am. 14-3-2012-Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցի ժամանակ թուրք հանրահայտ պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին. «Թուրքիայում ցեղասպանություն բառն ասելը հեշտ չէ: Նույնը պետք է ասել 1915 թվականին մարդկության դեմ գործված հանցանքն ընդունելու ու ներողություն խնդրելու համար: Հազիվ թե ԱՄՆ-ը այս տարի գործուն քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Առաջիկայում ԱՄՆ-ում կայանալու են նախագահական ընտրություններ: Չեմ կարծում, թե դրանցից առաջ Օբաման լուրջ քայլեր ձեռնարկի տվյալ ուղղությամբ: Սակայն ես կարծում եմ, որ 2015 թվականին Օբաման կարտաբերի «Ցեղասպանություն» եզրույթը: Ժամանակին Սամսուն գալուց հետո Քեմալ Աթաթուրքը նամակ է գրել քուրդ աղաներին, որում նշել է, որ եթե հայերը վերադառնան, ապա կխլեն նրանց ունեցվածքը: Դրանով նա ցանկանում էր նրանց մոտիվացիա հաղորդել իր ծավալած շարժման ժամանակ: Սակայն ներկայումս այդ խնդիրը չկա և չի կարող լինել: Անհնար է այդ ունեցվածքը վերադարձնելը: Ոչ ոք մեզ չի կարող խաբել այդ հարցում: Ազգայնամոլները փորձում են վախեցնել մեզ, թե հայերը կարող են խլել մեր ունեցվածքը: Փոխհատուցման հարցը պետք է քննարկեն երկու երկրների կառավարությունների կողմից ստեղծված հանձնաժողովները»:

No comments: