1in.am. 15-3-2012- Բրիտանացի գիտնականները զգուշացնում են նարգիլեի վտանգավորության մասին: Նարգիլեի մեկ մասնաբաժինը հավասարազոր է 100 անգամ ծխախոտ ծխելուն:
Բրիտանական սրտաբանական հիմնադրամը ահազանգում է երկրում նարգիլե-բարերի տարածվածության աճի մասին: Մեծ Բրիտանիայի մի քանի խոշոր քաղաքների բժիշկները երիտասարդ մարդկանց շրջանում սրտի հետ կապված խնդիրները կապում են այդ հաստատությունների տարածվածության հետ, որտեղ նարգիլե են ծխում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Անգամ ներկա գտնվելն այն վայրում, որտեղ նարգիլե են ծխում, հավասարազոր է 100-200 ծխախոտ ծխելուն»,- հայտարարում են բժիշկները:
Մինչդեռ բարերի տերերը, որոնք նարգիլե են առաջարկում, հայտարարում են, որ այն ծխախոտից վնասակար չէ, բացի այդ, ոչ ոք ամեն օր չի այցելում նարգիլե-բարեր:
Բրիտանական սրտաբանական հիմնադրամի վերջին հարցումների համաձայն` անգլիացիների 9 տոկոսը նարգիլեն համարում է անվնաս, ընդ որում՝ միայն 40 տոկոսը գիտի, որ նարգիլեն պարունակում է թութուն:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment