Zham.am. 7-3-2012- «Ադրբեջանն ու Վրաստանն իրականացնում են մեծ երկաթգծի կառուցման ծրագիր, որը երկու երկրների համար պատուհան կբացի դեպի Եվրոպա: Ըստ Միխայիլ Սահակաշվիլիի` միայն այս տարի այդ ծրագրի իրագործման համար ադրբեջանական կողմը Վրաստանի տարածքում 320 միլն դոլարի ներդրում կանի այդ նախագծի համար. «Այդ ճանապարհով կանցնեն ինչպես ուղևորափոխադրիչ, այնպես էլ բեռնատար գնացքներ և արդեն այս տարի կլինի առաջին փորձնական երթևեկությունն այդ երկաթգծով: Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթգծով, այսինքն երկաթգծով, որ միավորում է Ադրբեջանին, Վրաստանին ու Թուրքիային, ժամանակակից վագոններով նախատեսվում է մոտ 2 միլիոն մարդկանց շարժ դեպի Եվրոպա»,- հայտարարել է Վրաստանի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ`մարտի 6-ին, տեղի ունեցած հանդիպումից հետո:
Ըստ Սահակաշվիլիիч այդ երկածգիծը հնարավորություն կտա Վրաստանին դառնաл եվրոպական երկաթգծերի ցանցի մի մասնիկը Ադրբեջանի հետ միասին:
Նկատենք, որ սա Հայաստանին շրջանցող երկաթգիծը կյանքի է կոչվում Ադրբեջանի ու Թուրքիայի խիստ շահագրգռվածության արդյունքում: Հայաստանին մեկուսացնող այս հերթական նախագիծը խիստ շահեկան է Հայաստանի նկատմամաբ թշնամական տրամադրված այդ երկու պետությունների համար: Հետևաբար, զարմանաի չէ, որ չնայած Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան(ով հիմնականում ֆինանսավորում է ծրագրերը, որտեղ ներառված են տարածաշրջանային բոլոր երկրները)հրաժարվեց գումար տրամադրել երկաթգծի կառուցման համար, սակայն Արդբեջանը վարկ տրամադրեց Վրաստանին երկաթուղու վրացական հատվածի շինարարությունն ավարտելու համար: Ինչ վերաբերում է Վրաստանի շահագրգռվածությունը, ապա նա հույս ունի, որպես տարանցիկ պետություն` տնտեսական օգուտներ ստանալ այս նախագծի իրագործումից:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment