Wednesday, March 7, 2012

Հավի բուդն օգտակար է սրտային հիվանդների համար. հետազոտություն

Tert.am. 7-3-2012- Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական կենտրոնի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ թռչնի մուգ միսը մարդկանց կարող է պաշտպանել սրտի իշեմիկ հիվանդություններից: Մինչ այսօր համարվում էր, որ հավի բուդը խոլեստերինի բարձր պարունակություն ունի: Սակայն վերջերս մասնագետները պարզել են, որ հավի մսում առկա տաուրին ամինաթթուն կանխում է արյունատար անոթների պատերին սկլերոտիկ բշտիկների առաջացումը, գրում է Health-ua.org-ն: Մասնագետները ուսումնասիրել են Նյու Յորքի 34-65 տ. 14 հազ մարդու առողջական վիճակը: Կամավորներից 223-ը տառապել են սրտի իշեմիկ հիվանդությամբ: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակ են ունեցել, սակայն տաուրինի մակարդակը նույնպես բարձր է եղել, իշեմիկ հիվանդությունների զարգացման վտանգը, կամ դրա պատճառով մահվան հավանականությունը նվազել է 60 %-ով: Այսպես, տաուրինը պաշտպանում է սրտի հիվանդություններից միայն այն կանանց, ովքեր խոլեստերինի բարձր մակարդակ ունեն, այսինք եթե հետագայում ապացուցվի այս վարկածը, ապա հիվանդներին հավանաբար կնշանակեն տաուրինային դիետաներ:

No comments: