1in.am. 17-3-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի 9-րդ գումարման խորհրդարանի երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 4-ին: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մուհամեդ Նաջարը:
Վերջինիս խոսքերով՝ երկրորդ փուլը տեղի կունենա բոլոր ընտրախախտումների դիտարկումից հետո, երբ Դիտարկման խորհուրդը կհաստատի ընտրությունների օրինականությունը.
«Երկրորդ փուլն անցկացվելու է Թեհրանում և մի շարք շրջաններում: Թեհրանում 30 թեկնածուներից միայն 5-ին է հաջողվել հավաքել պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ: Թեհրանի ու մնացյալ շրջանների 50 թափուր տեղերի հարցը կվճռվի երկրորդ փուլում»:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 2-ին, որում Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի համակիրները հաղթանակ էին տարել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկատմամբ:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment