1in.am. 4-3-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր` Իսրայելի վարչապետի հետ հանդիպման նախօրեին, զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ «անփույթ խոսակցություններ» չպետք է լինեն։ Reuters-ը հաղորդում է, որ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Օբաման կփորձի համոզել վարչապետին խուսափել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային հաստատությունների վրա ոչ խելամիտ հարձակումից:
Օբաման, ով երկուշաբթի օրն Իսրայելի վարչապետին Սպիտակ տանը կընդունի, այսօր ևս մեկ անգամ խոսել է Իսրայելին ուղղված իր աջակցության մասին և ասել է, որ, այնուամենայնիվ, ռազմական գործողությունները՝ միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերը կանխելու միջոցներից մեկն է:
Բայց իսրայելական լոբբինգի AIPAC խմբի առջև այսօր ելույթ ունենալով՝ նախագահն ասել է, որ հարկավոր է ևս որոշ ժամանակ տալ միջազգային պատժամիջոցների արդյունքները տեսնելու համար, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում Իրանի վրա:
Օբաման նաև ասել է, որ Իրանի վրա հարձակվելու մասին շատ խոսակցությունները կարող են անարդյունավետ լինել:Monday, March 5, 2012
Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ «անփույթ խոսակցություններ» չպետք է լինեն. Բարաք Օբամա
1in.am. 4-3-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր` Իսրայելի վարչապետի հետ հանդիպման նախօրեին, զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ «անփույթ խոսակցություններ» չպետք է լինեն։ Reuters-ը հաղորդում է, որ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Օբաման կփորձի համոզել վարչապետին խուսափել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային հաստատությունների վրա ոչ խելամիտ հարձակումից:
Օբաման, ով երկուշաբթի օրն Իսրայելի վարչապետին Սպիտակ տանը կընդունի, այսօր ևս մեկ անգամ խոսել է Իսրայելին ուղղված իր աջակցության մասին և ասել է, որ, այնուամենայնիվ, ռազմական գործողությունները՝ միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերը կանխելու միջոցներից մեկն է:
Բայց իսրայելական լոբբինգի AIPAC խմբի առջև այսօր ելույթ ունենալով՝ նախագահն ասել է, որ հարկավոր է ևս որոշ ժամանակ տալ միջազգային պատժամիջոցների արդյունքները տեսնելու համար, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում Իրանի վրա:
Օբաման նաև ասել է, որ Իրանի վրա հարձակվելու մասին շատ խոսակցությունները կարող են անարդյունավետ լինել:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment