«Լրագիր» 9-3-2012- Իրանի հետ բախումների դեպքում ԱՄՆ-ը կարող է օգտագործել նոր հզոր զենք, հաղորդում է Reuters-ը: Դա 13600 կիլոգրամանոց ռումբ է, որը կարող է ոչնչացնել բետոնե 65 մետր հաստությամբ բունկերը:
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Կարլայլն ասել է, որ այդ զենքը ամերիկյան բանակի զինանոցում է անցած տարվանից: Այն մշակվել է այն երկրներին հարված հասցնելու համար, որոնք թաքցնում են իրենց միջուկային օբյեկտները գետնի տակ:
«Մեծ ներթափանցումով ռումբը հզոր զենք է, և մենք շարունակում ենք այն կատարելագործել: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք անպայման կօգտագործենք», հայտարարել է Կարլայլը:
ԱՄՆ պաշպանության նախարար Լեոն Պանետան National Journal-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե Ամերիկան օգտագործի այդ զենքը Իրանի դեմ, ապա կհասնի շատ ավելի լավ արդյունքների, քան Իսրայելը:
Պենտագոնը նախկինում էլ չէր բացառում հարձակումը Իրանի վրա, եթե պատժամիջոցները և դիվանագիտությունն արդյունք չտան:
Արևմուտքը և Իսրայելը կարծում են, որ Իրանն ակտիվորեն աշխատում է միջուկային զենք ստեղծելու վրա: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները և պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment