News.am. 9-3-2012-Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է «International Crisis Group» կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթի «Սառեցրած հակամարտություն, որը կարող է կրկին եռալ» հոդվածը` ղարաբաղյան հակամարտության մասին:
Հոդվածում հեղինակը մասնավորապես նշել է, թե ստատուս-քվոյի պահպանումն այլեւս ընդունելի տարբերակ չէ:
«Հակառակորդ կողմերը կարող են պայմանավորվել փոխզիջումների մասին՝ այսպիսով հասնելով խաղաղության, միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ուժեղացման միջոցով: Հակառակ դեպքում կարող են բռնկվել էլ ավելի ինտենսիվ բռնություններ՝ ներքաշելով տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող պետություններին», - «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, գրում է Շիթը:
«Աշխարհի պետությունների առաջնորդները պետք է մտածեն այս վտանգի մասին, ինչպես նաեւ փախստականների հոսքի, էներգամատակարարման խաթարման, ավերածությունների եւ զոհերի մասին, որոնք կդառնան մարտական գործողությունների վերսկսման արդյունքը»,- նկատել է Լորենս Սքոթ Շիթը:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment