Panorama.am. 7-3-2012- «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող իրեն անվանել մարդու իրավունքները հարգող երկիր: Այս մասին տեղեկացնում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ջոն Դալուսենը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն սկսեն Բաքվում տեղի ունեցած խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից 4 երիտասարդ ակտիվիստներին ծեծի ենթարկելու կապակցությամբ:
Ադրբեջանը չի կարող ներկայանալ որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքները հարգող երկիր, քանի դեռ նա շարունակում է ծեծի ենթարկել ու բանտ նստեցնել խաղաղ ցուցարարներին: Ադրբեջանական իշխանությունները պետք է հասկանան, որ այնպիսի վառ իրադարձությունները, ինչպիսին որ «Եվրատեսիլ 2012»-ն է, չեն կարող քողարկել երկրում մարդու իրավունքների խախտումները: Ադրբեջանական իշխանությունները պետք է արմատականապես փոխեն իրենց դիրքորոշումը բողոքի խաղաղ ակցիաների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ձերբակալության ժամանակ, ոստիկանությունը ծեծի է ենթարկել երիտասարդ ակտիվիստ Ջաբար Սավալանին և Դայնյատա Բաբևային:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment