Tert.am. 6-3-2012- ԱՄՆ Կոնգրեսը համարում է, որ վաղ է խոսել Սիրիայի նկատմամբ հնարավոր հարձակման մասին, «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոնները` ԱՄՆ պետական աստիճանակարգում 3-րդ անձը:
«Իրավիճակը Սիրիայում անչափ խճճված է: Քանի դեռ այն չի հստակեցվել, խոսել ԱՄՆ ռազմական միջամտության մասին վաղ է», - այսօր հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Երկուշաբթի, մի շարք սենատորներ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ էին արել սիրիական զինված ուժերը օդային հարձակման ենթարկել, որպեսզի Բաշար Ասադին ստիպեն իշխանությունը հանձնել:
Ամերիկյան քաղաքական գորշծիչները, մասնավորապես հանրապետականները, պարբերաբար նման հայտարարություններով են հանդես գալիս, սակայն Սպիտակ տունը և պետդեպարտամենտը կրկնում են, որ սիրիական խնդրի արտաքին լուծման լավագույն տարբերակը կարող է լինել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում բանակցությունների միջոցով:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment