Tert.am. 8-3-2012- Իրանի դեմ գործողությունները հետաձգելու դիմաց` Միացյալ Նահանգներն առաջարկել է իսրայելական բանակին զինել նորագույն մարտական տեխնիկայով:
Վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին՝ France-Presse գործակալությունը հաղորդում է, որ զենքի մատակարարման մասին առաջարկը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Վաշինգտոն այցի ընթացքում:
ԱՄՆ իշխանությունները, մասնավորապես, առաջարկել են իսրայելական բանակը զինել հակաբունկերային ռումբերով ու հեռահար գործողության լիցքավորիչ ինքնաթիռներով: Փոխարենը` Իսրայելը պետք է մինչև 2013թ. հետաձգի Իրանին հարված հասցնելու ծրագրերը:
Գործակալությունը չի նշում, թե արդյոք Նեթանյահուն համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկին։
Վաշինգտոնում Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են նաև Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման հարցը:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment