HayNews.am. 10-3-2012- «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի աստղ Քլո Քարդաշյանը և նրա ամուսինը` NBA-ի աստղ Լամար Օդոմը, կմասնակցեն Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, հայտնում է ArmenianWeekly կայքը:
Ըստ կայքի, զույգը ռեալիթի շուի հաջորդ մասում կմասնակցի Հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation`AYF) կազմակերպած Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը և կլուսանկարվի ֆեդերացիայի երկու վետերանների` Արմեն Վարադյանի և Ջասթին Քալաջյանի հետ:
Հայոց ցեղասպանության քննարկումը կկենտրոնանա այն հարցի վրա, թե արդյոք Քլոյի ամուսինը` Օդոմը կխաղա Թուրքիայում: Սա զգայուն հարց է Քարդաշյանների ընտանիքի համար, որը հպարտանում է իր հայկական արմատներով:
Քլոն և Լամարը ցանկանում են մասնակցել «Մենք իսկապես գնահատում ենք ռեալիթի շոուի շահագրգռվածությունը ավելի շատ բան իմանալու Երիտասարդ հայերի ջանքերի մասին, ովքեր բարձրացնում են Հայոց ցեղասպանության մասին հասարակության իրազեկության մակարդակը: Մենք նաև շատ ոգևորված ենք, որ այս հանգստյան օրերին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից, շատերն անգամ առաջին անգամ, կծանոթանան մեր աշխատանքին և այս ահավոր հանցագործության մանրամասներին»,- նշել են Վարադյանը և Քալաջյանը:
«Քարդաշյաններ» ռեալիթի շոուն կցուցադրվի այս կիրակի` մարտի 11-ին:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment