Panorama.am. 10-3-2012- Աբխազիայում այսօր խորհրդարան են ընտրում, արդեն բացվել են 174 ընտրատեղամասերը: ԱԺ-ում ընդգրկվելու համար պայքարում են «Միասնական Աբխազիա», Կոմունիստական կուսակցությունը, Աբխազիայի ժողովրդավարական միասնական ֆորումը, Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը: 148 թեկնածուներից 8-ը կանայք են:
Մեկ պալատ ունեցող օրենսդիր մարմինը ձևավորվում է մեծամասնական ընտրակարգով: Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրան մասնակցում են ընտրողների 25 տոկոսը:
Ընտրություններին հետևելու են 40 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Լատվիայից, Վենեսուելայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Լեռնային Ղարաբաղից և այլ երկրներից: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment