Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) արտաքին գործերի հանձնաժողովը ապրիլի 10-ինմ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ թիվ 335 բանաձեւը, որ ներկայացրել է ազգությամբ թուրք պատգամավոր Մեհմեդ Կապլանը:
Շվեդիայի հայ համայնքը վստահ է, որ ազգությամբ թուրք պատգամավորի ներկայացրած բանաձեւը այս անգամ էլ կմերժվի խորհրդարանի հանձնաժողովի կողմից: Շվեդիայի հայկական միությունների համակարգող կենտրոնի խոսնակ Վահագն Ավետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Վիճակը Ղարաբաղում» վերտառությամբ այդ բանաձեւը ներկայացրել է Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Մեհմետ Կապլանը: Փաստաթուղթը, որի տակ միայն Կապլանի ստորագրությունն է, դրվել էր «Մարդկային իրավունքների» դասակարգման մեջ եւ ուղարկվել շվեդական Ռիկսդագի արտաքին գործերի կոմիտե:
«Բայց քանի որ այդ բանաձեւը ներկայացրել է միայն Կապլանը, եւ ոչ ոք իր կուսակցությունից կամ այլ կուսակցություններից չի միացել, ուստի իր առաջարկը մեծ հավանականությամբ մերժվելու է` հաշվի առնելով, որ հարցը նախկինում եւս շոշափվել է»,- նշեց Վահագն Ավետյանը:
Նրա խոսքով, կրկին բերելով նախագիծը` Կապլանը պնդել է, որ հարցը քվեարկության դրվի Ռիկսդագում: «Քանի որ նրա առաջարկը միայն իր կողմից էր, այն հանվել է «Մարդու իրավունքների» հարցերին վերաբերող փաթեթից եւ ընդգրկվել «Եվրամիության հարցերի» փաթեթում: Հավանաբար նա ինքն է արել, որ լրացուցիչ ժամանակ ունենա` պատճառաբանությունները խորհրդարանին ներկայացնելու համար»,- նշեց հայ գործիչը եւ հավելեց. «Հայտնի չէ թե ինչ ճակատագիր է սպասվում նրա ներկայացրած նախաձեւին, թերեւս ավելի բարդ կլինի համոզել խորհրդարանին, երբ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը (Շվեդիան եւս խմբի անդամ է)»:
Վահագն Ավետյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ում նման մի բանաձեւի քվեարկությանը (UN General Assembly Adopts Resolution Reaffirming Territorial Integrity of Azerbaijan, Demanding Withdrawal of all Armenian Forces, 62:nd Assembly’s 86:th meeting, 14 March 2008) ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները դեմ քվեարկեցին` պատճառաբանելով, որ դա խանգարում է իրենց աշխատանքին եւ միակողմանի բանաձեւ է: «Շվեդիան եւս այն ժամանակ դեմ քվեարկեց: Կապլանը պետք է որ ստացած լիներ իր պատասխանը, բայց դժբախտաբար չեմ կարծում, թե տեղյակ է անգամ` ինչպես է քվեարկել ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցիչը: Ապրիլին հայտնի կլինի պատասխանը, բայց համոզված եմ, որ չի տարբերվելու նախորդ պատասխանից եւ մերժվելու է»,- ամփոփեց Վահագն Ավետյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը, տարփողել էին, թե Շվեդիայի խորհրդարանը քննարկելու է ԼՂ հիմնահարցը: Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Էմիլ Միրզոևը APA-ին ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նման ձևաչափի քննարկում այս երկրում առաջին անգամ է կազմակերպվելու: Ըստ Միրզոեւի, Դրան մասնակցելու են Շվեդիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները և հավանական է, որ որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment