Tert.am. 9-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան դատի է տվել Taraf օրաթերթին` երեկ տպագրած հոդվածներից մեկի պատճառով: Նա թերթի խմբագրությունից և խմբագիր Ահմեթ Ալթանից պահանջում է 30 հազար թուրքական լիրա (17 հազար դոլար) փոխհատուցում:
Էրդողանի փաստաբաններ Մուամմեր Ջեմալօղլուն և Բուրհանեթթին Սևենջանը պնդում են, որ սյունակում տպագրված նյութը «Էրդողանի անձը վիրավորող արտահայտություններ են պարունակում»:
«Հոդվածը Էրդողանին ոչ թե քննադատում, այլ նվաստացնում է և որպես հիմար, տգետ ու անտարբեր մարդ է ներկայացնում»,- ասված է ներկայացված հայցում:
Փաստաբանների խոսքերով`օգտագործված բառերը առողջ մտածելակերպ ունեցող մարդը չի կարողանա ընդունել և դա վայել չէ ազատ մամուլին: «Մամուլի ազատության, քննադատելու իրավունքը, միջազգային փաստաթղթերը, Սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք որևէ մեկին չեն թուլատրում ոտնահարել մարդու պատիվն և արժանապատվությանը»,- ասված է դատարան ներկայացված հայցադիմումում:Saturday, March 10, 2012
Էրդողանը դատի է տվել իրեն տգետ և անտարբեր ներկայացրած լրատվամիջոցին
Tert.am. 9-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան դատի է տվել Taraf օրաթերթին` երեկ տպագրած հոդվածներից մեկի պատճառով: Նա թերթի խմբագրությունից և խմբագիր Ահմեթ Ալթանից պահանջում է 30 հազար թուրքական լիրա (17 հազար դոլար) փոխհատուցում:
Էրդողանի փաստաբաններ Մուամմեր Ջեմալօղլուն և Բուրհանեթթին Սևենջանը պնդում են, որ սյունակում տպագրված նյութը «Էրդողանի անձը վիրավորող արտահայտություններ են պարունակում»:
«Հոդվածը Էրդողանին ոչ թե քննադատում, այլ նվաստացնում է և որպես հիմար, տգետ ու անտարբեր մարդ է ներկայացնում»,- ասված է ներկայացված հայցում:
Փաստաբանների խոսքերով`օգտագործված բառերը առողջ մտածելակերպ ունեցող մարդը չի կարողանա ընդունել և դա վայել չէ ազատ մամուլին: «Մամուլի ազատության, քննադատելու իրավունքը, միջազգային փաստաթղթերը, Սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք որևէ մեկին չեն թուլատրում ոտնահարել մարդու պատիվն և արժանապատվությանը»,- ասված է դատարան ներկայացված հայցադիմումում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment