Saturday, March 17, 2012

«Նաբուկո»-ից մնաց «Արևմտյան Նաբուկո»-ն

Tert.am. 17-3-2012-«Նաբուկո» խողովակաշարի նախագծի անդամ կազմակերպությունների` մեծ մասը, Թուրքիայով անցնող գազամուղին սպասվող հնարավոր խոչընդոտները հաշվի առնելով, ողջունել է գազամուղի կրճատված տարբերակի նոր ներկայացված նախագիծը: Կրճատված գազատարը կկոչվի «Արևմտյան Նաբուկո», ինչը կկազմի նախկին 3900 կիլոմետրանոց խողովակաշարի մոտ կեսը և ավելի քիչ քանակությամբ գազ կտեղափոխի Գազատարը կրճատելու պլանները ներկայացվել են Բրիտանական նավթային BP ընկերությանը և «Շահ դենիզ»-ի երկու հանքավայրերի պատասխանատու կոնսորցիումի ներկայացուցիչներին: «Շահ Դենիզի» հանքերի ընդլայնման պատասխանատու BP ընկերությանը փոխնախագահ Ալ Քուքը Financial Times-ին տված հարցազրույցում վերանայված նախագիծը «քայլ առաջ» է որակել: «Մենք կարծում ենք, որ Արևմտյան Նաբուկոն ավելի լավ առաջարկ է և իրոք շատ գոհ ենք»,- ասել է նա: «Արևմտյալ Նաբուկոն» անցնելու է Թուրքիա-Բուլղարիա սահմանը` հասնելով մինչը Ավստիա: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Նաբուկո նախագծի սկզբնական տարբերակի իրականացումը վտանգվել էր նոր «Տրանսանատոլիական» խողովակաշարի նախագծի պատճառով: «Շահ Դենիզ» կոնսորցիումը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման երթուղիների հարցում իր ընտրությունը կկատարի մինչև 2013 թվականի կեսերը:

No comments: