Saturday, March 17, 2012

«Ֆաթհը» Իրանին մեղադրել է պաղեստինյան հաշտության փորձերը խոչընդոտելու մեջ. ԶԼՄ-ներ

1in.am. 17-3-2012- Իրանը Գազայի հատվածում «Համասի» որոշ առաջնորդների ֆինանսներ է տրամադրում, որպեսզի խոչընդոտի միջպաղեստինյան հաշտությանը: Այս մասին այսօր հայտարարել է «Ֆաթհի» կենտրոնական կոմիտեի անդամ Ազզամ Ալ-Ահմադը: Ալ-Ահմադը, որը «Ֆաթհի» պատվիրակության ղեկավարն է «Համասի» հետ հաշտության բանակցություններում, պատասխանատվությունը ու պաղեստինյան հասարակության երկրպառակումը դրել է իսլամական հանրապետության վրա: «Հաշտությունը կանգ առավ Գազայի հատվածում «Համասի» առաջնորդ Իսմայիլ Խանիի Իրան այցից հետո: Երևում է՝ Իրանը կարևոր դեր է խաղում Իսմայիլ Խանիի՝ գործընթացից հետ կանգնելու գործում, ինչը հաստատում է այն բացասական դերը, որ Իրանը խաղում է հաշտության կնքման գործում»,- ասել է Ալ-Ահմադը՝ ընդգծելով «Համասի» որոշ առաջնորդների դժգոհությունը՝ Խանիի Իրան այցից: Պաղեստինյան «Ֆաթհ» ու «Համաս» շարժումները 4 տարվա պայքարից հետո 2011թ. մայիսի 4-ին Կահիրեում կնքել են հաշտության մասին համաձայնագիր: Խմբավորումները պայմանավորվել են համընդհանուր ընտրություններ անցկացնել:

No comments: