HayNews.am. 15-3-2012- Թուրքիայի ամենաակտիվ հակահայ կազմակերպություններից ԱՍԻՄ ԴԵՐ-ը (այսպես կոչված «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») անդամները հերթական ակցիան են անցկացրել, այս անգամ Հայաստանի հետ սահմանին:
Ագզայնամոլների մի խումբ, որում եղել են թուրքեր և ադրբեջանցիներ, Իգդիրում` Հայաստանի հետ սահմանի մոտ, աղոթք է արել:
Ըստ խմբի ներկայացուցիչների` «իրենք աղոթել են Հայաստանում թաղված իրենց հարազատների համար, որոնց գերեզմաններն անտեր են ու լքված»:
ԱՍԻՄ ԴԵՐ-ի ներկայացուցիչները լացակումած նայել են Երևանի կողմը, աղոթք արել և հիշել «Հայաստանի մայրաքաղաքի մոտակայքում եղբայրական գերեզմաններում թաղված եղբայրներին ու քույրերին»:
Այս ճղճիմ գործողությունից հետո խումբը հեռացել է հայ-թուրքական սահմանից:
Friday, March 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment