Friday, March 16, 2012

Սփյուռքի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտ փոփոխություններ կատարել Սփյուռքի վիրտուալ թանգարանում

News.am. 16-3-2012- Սփյուռքի նախարարությունը պատրաստ է լսել հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանի վերաբերյալ բոլոր դիտողությունները, քննարկել առաջարկությունները եւ անհրաժեշտ շտկումներ կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Թեւոս Ներսիսյանը` մեկնաբանելով «Asbarez» օրաթերում Արա Խաչատրյանի հրապարակումը: Ներսիսյանի խոսքով` տվյալ հրապարակումից հետո նախարարությունը կվերանայի նյութերը, ուղղումներ կանի, եթե նման անհրաժեշտություն լինի: «Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք վիրավորվելու իրավունք չունենք, ընդհակառակը, երախտապարտ ենք կարծիքի համար: Մենք պատրաստ ենք քննարկել մեզ ներկայացված ուղղումները, մեր նախարարությունն աշխատում է թափանցիկ, եւ մենք բաց ենք համագործակցության համար»: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Asbarez-ում հրապարակված հողվածում Արա Խաչատրյանը նշել էր, որ Սփյուռքի նախարարության ներկայացրած հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանն այնքան շատ փաստացի սխալներ, անհամապատասխանություններ եւ անճշտություններ է պարունակում, որ եթե դրա նպատակը սփյուռքի հեղինակությունը բարձրացնելն էր, ապա ճիշտ հակառակն է ստացվել: Վիրտուալ թանգարանն ընդգծում է երկու շատ արդիական խնդիրներ. 1. սփյուռքի` որպես քաղաքական միավորի տարբերակման անկարողությունը, որը ձեւավորվել է արտաքսման հետեւանքով օտար ափեր հարկադիր գաղթի, զանգվածային սպանությունների եւ Ցեղասպանության հետեւանքով, ինչպես նաեւ համայնքներով, որոնք ի հայտ են եկել առանձին անձանց` սեփական կամքով հայրենիքը լքելու եւ այլ վայրում հաստատվելու արդյունքում: 2. սփյուռքի`որպես միավորի ոչ համակողմանի ըմբռնումը, որը պահպանում է հայ ժողովրդի ազգային գաղափարները եւ ձգտումները, որոշ դեպքերում` դարերի ընթացքում:

No comments: