Tert.am. 8-3-2012- ԱՄՆ Ատլանտայի Էմորի համալսարանի (Emory University) գիտնականները հետազոտել են սննդում առկա նատրիումի ազդեցությունը կորոնար անոթների վրա, գնահատելով այսպես կոչված կորոնար արյունահոսքի ռեզերվային արագությունը` CFR (coronary flow reserve) և պարզելն, որ նատրիումի օգտագործման ավելցուկը այնքան է ավելացնում սրտային հիվանդությունների հավանականությունը, որքան ծխելը:
Կերակրի աղի ազդեցության վերաբերյալ հետազոտության զեկույցը հրապարակված է American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Գիտնականները հետազոտությանը 143 զույգ արական սեռի երկվորյակներ են ներգրավել: Այսպես կոչված Ուիլեթի հարցաշարի (Willett food-frequency questionnaire) օգնությամբ բացահայտվել է, թե իչքան նատրիում է եղել նրանց սննդում վերջին 12 ամիսների ընթացքում: Դրանից հետո, յուրաքանչյուր զույգ երկվորյակներից մեկի սննդակարգում նատրիումի քանակը ավելացվել է:
CFR-ը չափվել է տոմոգրաֆիայի միջոցով: Հետազոտությամբ պարզվել է, որ CFR-ի չափը նատրիում օգտագործողների մոտ կտրուկ փոխվում է. այն նորմայից շատ ցածր է լինում: Այդ ցուցանիշը 10% փոխվել է սննդակարգում նատրիումի օրական 1 գրամ ավելացմամբ: Դա համարժեք է օրը 2.5 գրամ ավել կերակրի աղ օգտագործելուն:
Ամերիկացիների սննդում, ամեն օր, միջինը մոտ 3.4 գրամ նատրիում է լինում, որը նորման գերազանցում է 2.3 գրամով:
իրտ–անոթային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգում չափավորել նատրիումի քանակը` հասցնելով 1.5 գրամի: Դրա համար պետք է չափավորել կերակրի աղի օգտագործումը` եզրահանգում են հետազոտության հեղինակները:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment