Wednesday, March 14, 2012

Իրանը ողջունել է Եգիպտոսի Ժողովրդական ժողովի որոշումը՝ Իսրայելի դեսպանին երկրից հեռացնելու վերաբերյալ

1in.am. 14-3-2012- Իրանը երեքշաբթի օրը ողջունել է Եգիպտոսի խորհրդարանի պահանջը, ըստ որի՝ կառավարությունը Կահիրեից պետք է հեռացնի Իսրայելի դեսպանին՝ Գազայի վրա իրականացված հարձակումների պատճառով: Jerusalem Post-ը գրում է, որ մեկ օր առաջ Եգիպտոսի խորհրդարանը կառավարությանը կոչ էր արել վերանայել Եգիպտոսի «համար մեկ թշնամի» Իսրայելի հետ ունեցած բոլոր հարաբերություններն ու համաձայնագրերը: Խորհրդարանի հայտարարության մեջ ասվում էր նաև, որ հարկավոր է աջակցել Պաղեստինի դիմակայությանը: Այս լուրն ուրախությամբ էին ընդունել Իրանում, որը Հոսնի Մուբարաքի հեռացվելուց հետո լավ հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ: Իրանի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի օրն ասել է, որ Եգիպտոսի խորհրդարանի որոշումը «բնական էր ու տրամաբանական», եթե հաշվի առնվեն Իսրայելի կառավարության գործած հանցանքները:

No comments: