News.am. 14-3-2012-Հայաստանում 2011թ հունվար-հունիս ամիսներին որդեգրվել է 41 երեխա, որոնցից 23-ը` աղջիկ: Ըստ որում` 15-ը որդեգրվել է Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ 26-ը` արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից: Իսկ թե ամենաշատը որ երկրներից են որդեգրել երեխաներին, դա ԱՎԾ-ի տվյալներում չի արտացոլվում: Ըստ ԱՄՆ արտասահմանյան որդեգրման կառավարական դեպարտամենտի կայքում տեղադրված տվյալների` 2011թ ամերիկացիները որդեգրելու նպատակով Հայաստանից 22 երեխա են տարել, 2010-ին` 18, 2009-ին` 20 եւ այլն: Ամերիկացիները Հայաստանից ամենաշատ երեխաները որդեգրել են 2006 թվականին` 46 երեխա:
Հայաստանում 2010թ. որդեգրվել է 120 երեխա, որոնցից 67-ը` աղջիկ: Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 57 երեխա, արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից` 61, իսկ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից` 2:
Ամենաքիչ երեխաները որդեգրվել են 2009թ` 44 երեխա, որոնցից 22-ը` աղջիկ: Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 26, իսկ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից` 18:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների` 2005թ Հայաստանում որդեգրվել է 79 երեխա, որոնցից 35-ը` աղջիկ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիների կողմից` 32 երեխա: 2006թ Հայաստանում որդեգրվել է 84 երեխա, որոնցից 42-ը` աղջիկ, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից` 36 երեխա: 2007թ Հայաստանում որդեգրվել է 126 երեխա, աղջիկ երեխաները 60 էին, իսկ արտերկրից որդեգրվածները` 67-ը: 2008թ որդեգրված 110 երեխաներից 57-ն էին աղջիկներ, իսկ արտերկրից որդեգրվածները 70-ն էին:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment