Monday, March 12, 2012

«Մի գեղեցիկ օր կվերացվեն ԵՄ-ի կողմից Թուրքիայի անդամակցության ճանապարհին ստեղծված բոլոր խոչընդոտները». Էգեմեն Բաղըշ

1in.am. 12-3-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և կիպրական հարցի կարգավորման հեռանկարներին. «Մի գեղեցիկ օր կվերացվեն ԵՄ-ի կողմից Թուրքիայի անդամակցության ճանապարհին ստեղծված բոլոր խոչընդոտները: Շիրակի և Շրյոդերի կառավարման ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան աջակցում էին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Այսօր էլ ԵՄ-ում պատկերը կարող է փոփոխության ենթարկվել: Սարկոզիի կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ օրինագծին աջակցելը պայմանավորված էր հակաիսլամիստական հայացքներ ունեցող ընտրազանգվածի աջակցությունը ստանալով: Սարկոզին քաջ գիտի, որ չի կարող ստանալ աֆրիկյան ծագում ունեցող քաղաքացիների աջակցությունը: Ծայահեղ աջերի քվեները ստանալու համար էլ նա աջակցեց հայկական օրինագծին: Չնայած աշխարհը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ), կղզում գոյություն ունեն երկու առանձին պետություններ, որոնք ունեն իրենց կառավարությունը, խորհրդարանը, ինստիտուտները: Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում դրանց միավորման ուղղությամբ: ՀԿԹՀ-ն համաձայնել էր ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կազմած պլանին, սակայն կիպրացի հույները հանրաքվեի միջոցով մերժեցին այդ պլանը»: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Բաղըշը չէր բացառել ՀԿԹՀ-ի բռնակցումը Թուրքիային, որով ՀԿԹՀ-ն կարող էր վերածվել Թուրքիայի 82-րդ նահանգի:

No comments: