Wednesday, March 7, 2012

Սաբինա Ֆրեյզեր. Հայկական զինված ուժերն ունեն մարտավարական առավելություն

HayNews.am. 7-3-2012- Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարել է, թե ադրբեջանցիները համաձայնել են շփման գծից հեռացնել դիպուկահարներին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Ըստ գործակալության, այս մասին հարցազրույցի ժամանակ նշել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Ֆրեյզերը հավելել է, որ «հակամարտության երկու կողմերն էլ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, պետք է համաձայնության գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեծ լիազորություններ տալու հարցում»: Ֆրեյզերը, անդրադառնալով Ադրբեջանում տարածված այն կարծիքին, թե ադրբեջանցիները կարող են կարճ ժամանակահատվածում կոտրել հայկական զինված ուժերի պաշտպանությունը, թերահավատորեն է մոտեցել այդ կարծիքներին և նշել. «Հայկական զինված ուժերն ունեն մարտավարական առավելություն: Նրանք գրավել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր բարձր դիրքերը: Որպեսզի ադրբեջանցիները հաջողության հասնելու հնարավորություն ունենան, նրանք պետք է եռակի թվային առավելության հասնեն: Այսօր ադրբեջանական զինված ուժերի թիվը կազմում է 95 հազար մարդ, իսկ հայկական բանակինը ` 70 հազար մարդ»: Փորձագետը ընդգծել է, որ «կարևոր է ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսը»:

No comments: