Monday, March 5, 2012

Թուրքիան Սարկոզիին չի հրավիրել «Սիրիայի բարեկամների» խմբի ստամբուլյան կոնֆերանսին

Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ մարտի վերջին Ստամբուլում տեղի է ունենալու «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ կոնֆերանսը, որում պետք է քննարկվի Սիրիայում առկա իրավիճակը: Նշվում է, որ թուրքական կողմն այդ կոնֆերանսին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Մինչդեռ այդպիսի հրավերներ են ստացել Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք կտրականապես դեմ են Սիրիայում արտաքին ռազմական միջամտությանը: Թուրքական կողմը Նիկոլա Սարկոզիին համարում է անցանկալի հյուր՝ կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջքաշման հետ: Դրա համար էլ ստամբուլյան կոնֆերանսում Ֆրանսիան ներկայացնելու է արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Հիշեցնենք, որ «Սիրիայի բարեկամների» խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-25-ը Թունիսում:

No comments: