1in.am. 10-3-2012- Թուրքիայում Սիրիայի հետ սահմանի մոտ ձևավորվում են սիրիացի ընդդիմադիր ուժերի զինված ջոկատներ: Այս մասին տեղեկացնում է Радио Свобода–ի թղթակիցը:
Ապստամբների ճամբարը գտնվում է Թուրքիայի արևելքում: Այսպես կոչված «Սիրիական ազատ բանակը» ղեկավարում է կառավարական զորքերը լքած Ռիադ Էլ–Ասադը:
Թուրքական մամուլի տեղեկատվության համաձայն՝ սիրիացի զինված ընդդիմադիրների ջոկատների մեջ մտել են մոտ 340 սպաներ և 10 հազար զինվորներ, ովքեր լքել են կառավարական զորքերը:
Զինվորականներին են միանում նաև քաղաքացիական պաշտոնյաներ: Ընդդիմադիրների կողմն անցած նավթի փոխարտգործանախարար Աբդո Հուսամեդդինը հայտարարել է. «Ես քննադատում եմ Բաշար Ալ-Ասադին նրա համար, որ արդեն մեկ տարի է՝ երկրում արյուն է թափվում, չեն պահպանվում մարդկային տարրական իրավունքները: Ես բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում լքել սուզվող նավը և միանալ ընդդիմությանը»:
Նախօրեին վեց սիրիացի գեներալներ փախել էին Թուրքիա` սիրիական ընդդիմության կողմն անցնելու համար:
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment