Saturday, March 17, 2012

Թուրքիան` ԵՄ վեցերորդ խոշորագույն տնտեսական գործընկերը

HayNews.am. 17-3-2012- Թուրքիան տնտեսական համագործացկության ծավալով դարձել է Եվրամիության վեցերորդ գործընկերը: Թեև Թուրքիայի և ԵՄ միջև որոշակի քաղաքական տարաձայնություններին, կողմերի միջև տնտեսական համագործակցությունն աճ է գրանցել: Անցած տարվա արդյունքներով Թուրքիան դարձել է ԵՄ-ի վեցերորդ խոշորագույն տնտեսական գործընկերը: Թուրքիայից ԵՄ արտահանումն աճել է 12 տոկոսով և կազմել 47 մլրդ 600 մլն եվրո: ԵՄ-ից Թուրքիա արտահանումը կազմել է 72 մլրդ 700 մլն եվրո: Այս ցուցանիշներով Թուրքիան շրջանցել է Ճապոնիային, ով 2010 թվականի տվյալներով համարվում էր ԵՄ-ի վեցերորդ խոշորագույն տնտեսական գործընկերը:

No comments: