Wednesday, March 7, 2012

Օբամայի կողմից ընդունելության արժանանալու Ալիևի ջանքերը կրկին ապարդյուն են անցել

Panorama.am. 7-3-2012- Սպիտակ տանն ընդունելության արժանանալու համար ԱՄՆ-ում Ադրբեջանի իշխանության տարած աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել: Այդ մասին տեղեկացնում է gunxeber.com-ը: Լրատվամիջոցը հայտնել է, որ երկար ժամանակ է` Ադրբեջանի իշխանությունը Օբամայի վարչակազմի հետ հարաբերությունները լավացնելու և դեպի Սպիտակ տուն ճանապարհ գտնելու համար գործողության էր դրել այդ երկրում իր լոբբիստներին: Մի քանի ամիսների ընթացքում մեծ փողեր է ծախսվել: Հիմնական նպատակը Ադրբեջանի իշխանության` նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով Սպիտակ տանն ընդունելության արժանանալն է եղել: Այս մասին գրում է pia.az կայքը` նշելով, որ Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան անձինք սկզբում հետաքրքրությամբ են մոտեցել Ադրբեջանի իշխանության այդ ցանկությանը, սակայն հետո, անհայտ պատճառներով, լոբբիստների առաջարկությունները մերժվել են: Աղբյուրի կարծիքով` ամենայն հավանականությամբ Ալիևին մերժել են ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունների պատճառով, քանի որ ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահներն ավանդաբար շատ զգուշորեն են վերաբերվում Սպիտակ տանն ընդունելությունների կազմակերպման հարցերին: Աղբյուրը նաև հավելել է, որ այնուհանդերձ, լոբբիստներին հաջողվել է փոքր ինչ մեղմացնել Ադրբեջանի իշխանության հետ Օբամայի աշխատակազմի հարաբերությունները:

No comments: