Nouvelle d’Armenie-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր կհանդիպի Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ` Սահմանադրական խորհրդի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելուց մեկ շաբաթ անց:
Հանդիպումը կկայանա Ելիսեյան պալատում:
Խորհրդարանը հունվարի 23-ին ընդունել էր Վալերի Բուայեի առաջադրած նախագիծը, համաձայն որի, ցեղասպանությունը հանրորեն ժխտող յուրաքանչյուր ոք կդատապարտվեր մեկ տարվա ազատազրկման և 45 հազ. եվրո տուգանքի:
Նիկոլա Սարկոզին դեռևս 2007 թ.-ից սկսած հայկական համայնքին խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: Սահմանադրական խորհրդում պատգամավորների կողմից բողոքարկված նախագիծը աջակցություն ստացավ Սարկոզիի կողմից:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment