1in.am. 2-3-2012- Հայ ազգային կոնգրեսը հինգշաբթի հրավիրած հանրահավաքում հայտարարեց քաղաքական տարին սկսելու մասին, որի առանցքային իրադարձությունը, բնականաբար, լինելու է խորհրդարանի ընտրությունը: Կոնգրեսը հայտարարեց նաև, որ իր նպատակն է այդ ընտրությունները վերածել նախագահական ընտրությունների առաջին փուլի:
Կոնգրեսի մարտավարությունը, առնվազն քարոզչական իմաստով, իհարկե հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացի իմաստով այստեղ առաջանում են որոշ հետաքրքրական նրբերանգներ: Բանն այն է, որ հռչակելով այդպիսի նպատակ՝ Հայ ազգային կոնգրեսը փաստացի հակադրվում է ամբողջ քաղաքական դաշտին, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից և ոչ մեկը իր առաջ չի դրել այդպիսի նպատակ և չի հայտարարել այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է վերածի նախագահականի: Այդ հակադրությունը հետաքրքրական է նրանով, որ փաստացի զուգահեռվում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնության առաջացած հակադրությանը, որտեղ մենակի դերում է մնացել ՀՀԿ-ն: Այդպիսով, խորհրդարանական ընտրությունների նպատակի հռչակման տեսանկյունից էլ մենակ է մնում Կոնգրեսը:
Դա փաստացի նշանակում է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմադիր դաշտի համատեղ գործողությունները, մեծ հաշվով, դառնում են անհեռանկար, այսինքն՝ միավորող մարտավարական միջանկյալ հանգրվանը՝ ընտրակարգի հարցը, հետին պլան է մղվում առավել գլխավորի՝ հայտարարված նպատակի պատճառով: Համենայնդեպս, նկատելի է այդ հեռանկարը կամ վտանգը:
Այդպիսով, թերևս, կարելի է արձանագրել, որ Կոնգրեսը քաղաքական տարին սկսում է ընդդիմադիր դաշտի հետ հակադրության մեսիջով: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ այդ հակադրությունը Հայ ազգային կոնգրեսի համար, այսպես ասած, «չասիմիլացվելու», թերևս, միակ տարբերակն է, քանի որ հակառակ պարագայում Կոնգրեսին սպառնում է այդ վտանգը՝ նկատի ունենալով քաղաքական այդ միավորման նվազող հեղինակությունը թե զուտ վարկանիշային առումով, թե այն իմաստով, որ Կոնգրեսը համաժողովրդական ընկալումից կամաց-կամաց տեղափոխվում է զուտ քաղաքական միավորման ընկալման դաշտ և այսպես ասած՝ վերածվում Հայաստանի համար «դասական» կուսակցական համակարգի:
Այլ կերպ ասած՝ ինչպես և մյուս կուսակցությունները, Կոնգրեսն էլ ընդամենը լուծում է ինքնապահպանման խնդիր, պարզապես Կոնգրեսի դեպքում դրա համար անհրաժեշտ է հակադրվել մնացյալ քաղաքական դաշտին: Մյուս կողմից՝ խոշոր հաշվով դա շատ ավելի պրոդուկտիվ կարող է լինել խորհրդարանական քաղաքական գործընթացի համար, քանի որ ավելի լավ է հենց սկզբից գնալ տարբերակված, քան վերջում ինչ-որ մեկը դավաճանի վճռական պահին: Իսկ ինչպես ցույց է տվել Հայաստանի ընդդիմադիր դաշտի պատմությունը, ընդդիմադիր լայն ճակատով համախմբումների պարագայում ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ինչ-որ մեկը շատ լավ գնով վաճառում է այդ համախմբման «ակցիաներն» իշխանությանը: Այնպես որ, քանի դեռ քաղաքական կյանքը Հայաստանում իր հիմնական համատեքստում շարունակում է ընթանալ ավանդույթների ծիրի մեջ, շատ ավելի լավ է, որ Կոնգրեսը որպես ազդեցիկ ուժերից մեկը, գործընթացին հենց սկզբից մասնակցի միայնակ և հավասարակշռի գործընթացը:Saturday, March 3, 2012
Կոնգրեսը գնում է մենակ
1in.am. 2-3-2012- Հայ ազգային կոնգրեսը հինգշաբթի հրավիրած հանրահավաքում հայտարարեց քաղաքական տարին սկսելու մասին, որի առանցքային իրադարձությունը, բնականաբար, լինելու է խորհրդարանի ընտրությունը: Կոնգրեսը հայտարարեց նաև, որ իր նպատակն է այդ ընտրությունները վերածել նախագահական ընտրությունների առաջին փուլի:
Կոնգրեսի մարտավարությունը, առնվազն քարոզչական իմաստով, իհարկե հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացի իմաստով այստեղ առաջանում են որոշ հետաքրքրական նրբերանգներ: Բանն այն է, որ հռչակելով այդպիսի նպատակ՝ Հայ ազգային կոնգրեսը փաստացի հակադրվում է ամբողջ քաղաքական դաշտին, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից և ոչ մեկը իր առաջ չի դրել այդպիսի նպատակ և չի հայտարարել այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է վերածի նախագահականի: Այդ հակադրությունը հետաքրքրական է նրանով, որ փաստացի զուգահեռվում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնության առաջացած հակադրությանը, որտեղ մենակի դերում է մնացել ՀՀԿ-ն: Այդպիսով, խորհրդարանական ընտրությունների նպատակի հռչակման տեսանկյունից էլ մենակ է մնում Կոնգրեսը:
Դա փաստացի նշանակում է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմադիր դաշտի համատեղ գործողությունները, մեծ հաշվով, դառնում են անհեռանկար, այսինքն՝ միավորող մարտավարական միջանկյալ հանգրվանը՝ ընտրակարգի հարցը, հետին պլան է մղվում առավել գլխավորի՝ հայտարարված նպատակի պատճառով: Համենայնդեպս, նկատելի է այդ հեռանկարը կամ վտանգը:
Այդպիսով, թերևս, կարելի է արձանագրել, որ Կոնգրեսը քաղաքական տարին սկսում է ընդդիմադիր դաշտի հետ հակադրության մեսիջով: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ այդ հակադրությունը Հայ ազգային կոնգրեսի համար, այսպես ասած, «չասիմիլացվելու», թերևս, միակ տարբերակն է, քանի որ հակառակ պարագայում Կոնգրեսին սպառնում է այդ վտանգը՝ նկատի ունենալով քաղաքական այդ միավորման նվազող հեղինակությունը թե զուտ վարկանիշային առումով, թե այն իմաստով, որ Կոնգրեսը համաժողովրդական ընկալումից կամաց-կամաց տեղափոխվում է զուտ քաղաքական միավորման ընկալման դաշտ և այսպես ասած՝ վերածվում Հայաստանի համար «դասական» կուսակցական համակարգի:
Այլ կերպ ասած՝ ինչպես և մյուս կուսակցությունները, Կոնգրեսն էլ ընդամենը լուծում է ինքնապահպանման խնդիր, պարզապես Կոնգրեսի դեպքում դրա համար անհրաժեշտ է հակադրվել մնացյալ քաղաքական դաշտին: Մյուս կողմից՝ խոշոր հաշվով դա շատ ավելի պրոդուկտիվ կարող է լինել խորհրդարանական քաղաքական գործընթացի համար, քանի որ ավելի լավ է հենց սկզբից գնալ տարբերակված, քան վերջում ինչ-որ մեկը դավաճանի վճռական պահին: Իսկ ինչպես ցույց է տվել Հայաստանի ընդդիմադիր դաշտի պատմությունը, ընդդիմադիր լայն ճակատով համախմբումների պարագայում ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ինչ-որ մեկը շատ լավ գնով վաճառում է այդ համախմբման «ակցիաներն» իշխանությանը: Այնպես որ, քանի դեռ քաղաքական կյանքը Հայաստանում իր հիմնական համատեքստում շարունակում է ընթանալ ավանդույթների ծիրի մեջ, շատ ավելի լավ է, որ Կոնգրեսը որպես ազդեցիկ ուժերից մեկը, գործընթացին հենց սկզբից մասնակցի միայնակ և հավասարակշռի գործընթացը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment